Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.08.20 ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում օգոստոսի 4-ին հրավիրվել էր Արտաշատի ավագանու արտահերթ նիստ, որը վարում էր համայնքապետ Կարեն Բենիամինյանը:

Օրակարգում ընդգրկված 4 հարցերի վերաբերյալ համայնքապետարանի բաժինների պետերի զեկույցներն ու պարզաբանումները լսելուց հետո, ավագանու անդամները կայացրեցին համապատասխան որոշումներ:

 

Տեսանյութի հղումը՝ https://youtu.be/OwXnaH-2s8g

16.07.20 ԱՆՎԱԴՈՂԵՐ ՀԱՄԱՅՆՔԻՑ՝ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Արտաշատի ավագանու անդամ Համլետ Շահնազարյանի նախաձեռնությամբ համայնքում հավաքագրվել է ավելի քան 750 անվադողեր՝  հայ-ադրբեջանական սահմանագիծ ուղարկելու նպատակով։

Նախաձեռնությանն անմիջապես աջակցեց համայնքապետ Կարեն Բենիամինյանը, ով հատկացրեց անհրաժեշտ տրանսպորտային միջոցը՝ անվադողերը ժամանակին սահման հասցնելու համար։

08.07.20 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ
 Արտաշատի համայնքապետարանի նիստերի  դահլիճում այսօր կայացավ  ավագանու հերթական նիստը, որը հրավիրել և նախագահում էր համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը: Մինչ օրակարգի  հարցերին անցնելը, համայնքապետը ևս մեկ անգամ ընդգծեց  արտակարգ դրության պայմաններում համայնքապետարանի կողմից տարվող աշխատանքները համայնքում հակահամաճարակային կաննոների պահպանման  ուղղությամբ՝ նշելով, որ այս հարցում անելիք ունենք բոլորս, յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել, որ իր վարքագծից է կախված ինչպես իր, այնպես էլ ուրիշների առողջությունը: Համայնքապետը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին երկրում COVID-19 համավարակի առաջին իսկ օրերից համայնքի և համայնքապետարանի կողքին լինելու և աջակցելու ... Մանրամասն
06.07.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Արտաշատ համայնքի հարգելի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որի առաջին հոդվածում հռչակված է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Իսկ երկրորդ հոդվածում նշված է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս փաստերի կարևորությունը գիտակցելով՝ մեզանից յուրքանչյուրը պարտավոր է ապրել Երկրի մայր օրենքի գերակայությամբ, ամենօրյա բարեխիղճ ու օրինապահ աշխատանքով կերտել մեր բոլորի երազած երկիրը: Կրկին շնորհավորում եմ մեր պետության ու ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող, մեր անկախ պետականության ... Մանրամասն
27.06.20 ԿՐԻՐ ԴԻՄԱԿ, ՓՐԿԻՐ ԿՅԱՆՔԵՐ

Նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման և պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով Արարատի մարզում իրականացվող դիմակների բաժանման արշավին միացել է Արտաշատի համայնքապետարանը։

Այսօր Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի՝ Աթարբեկյան, Մխչյան, Սամվել Հակոբյան, Մյասնիկյան, Արամ Խաչատրյան խաչմերուկներում համայնքապետարանի աշխատակիցների կողմից բնակիչներին բաժանվեցին դիմակներ։

22.06.20 ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՐՏԱՇԱՏ
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 5-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արարատի մարզի մի շարք համայնքներից ներկայացրած սուբվենցիոն հայտերը, այդ թվում՝ Արտաշատ քաղաքային համայնքի «Իսակով, Աթարբեկյան, Աբովյան փողոցների որոշակի հատվածների, Թումանյան փողոցի, Մարքսի փողոցից դեպի «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ տանող ճանապարհի, Մարքսի փողոցից դեպի Արազի փողոց թիվ 45 բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի, Խարազյան փողոց թիվ 26, Օգոստոսի 23 փողոցի թիվ 105, Արարատյան փողոցի թիվ 3/1, Օգոստոսի 23 փողոց թիվ 41, Մխչյան փողոցի թիվ 119 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի բարեկարգում և ասֆալտապատում ... Մանրամասն
21.06.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը: Տոնական օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին, մաղթում անսահման ուժ և եռանդ, համբերություն՝ համավարակի այս դժվարին օրերին:

Սիրելի բուժաշխատողներ, այս ծանր օրերին առավել քան կարևոր է ձեր կատարած անձնվեր աշխատանքը, ինչը դուք սիրով ու արհեստավարժությամբ եք կատարում՝ հավատարիմ մնալով Հիպոկրատին տված երդմանը:

Ձեր անքուն, լարված աշխատանքի ու մարդասիրական գործունեության արդյունքում փրկվում են մարդկային բազմաթիվ կյանքեր, ինչի համար ևս մեկ անգամ հայտնում ենք մեր անսահման երախտագիտությունը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, անձնական և աշխատանքային հաջողություններ, նոր նվաճումներ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /04.08.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /04.08.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

/010/ 250519: /0235/ 22383

artashatmeria@bk.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner