Այսօր: Հինգշաբթի, 4 Հունիսի 2020թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ բոլորիդ Հունիսի 1-ի՝ Մանուկների միջազգային օրվա առթիվ: Ի սրտե մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ամենայն բարիք, թող ձեզ մշտապես շրջապատեն սերն ու երջանկությունը:

Ցավում եմ, որ ձեզ և մեզ համար կարևոր այս տոնը աշխարհում տարածված համավարակի պատճառով ստիպված ենք չնշել գեղեցիկ ու գունեղ միջոցառում կազմակերպելով, ինչն ավանդաբար կազմակերպվել է մեր համայնքում՝ ուրախություն պարգևելով արտաշատցի փոքրիկներին:
Սակայն մի տխրեք և համոզված եղեք, որ բոլոր դժվարություններն անցողիկ են:

Սիրելի երեխաներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս պայծառ և ուրախ օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ ամենալուսավորը, գունագեղ ու հեքիաթային մանկություն: Առողջ եղեք:

28.05.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր տոնացույցի ամենապայծառ ու կարևոր տոներից մեկի՝ մայիսի 28 -ի առթիվ:1918 թվականի մայիսի 28-ը Հայաստանի անկախության նվաճումը խորհրդանշող կարևորագույն ամսաթիվ է, որը մի նոր շրջադարձային էջ բացեց հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով ծնունդ առած և մինչև 1920 թվականը գոյատևած Հայաստանի Առաջին Հանրապետությունը մեծ դերակատարություն ունեցավ ազգային միասնության և պետականության վերականգման գործընթացում: Այն դարձավ զարթոնքի ու հաղթանակի խորհրդանիշ բոլոր հայերի համար:Այսօր՝ համավարակի պայմաններում, մենք ստիպված ենք տոնը նշել առանց հանդիսությունների և բազմամարդ հավաքների, սակայն նույնքան կարևորելով ու ... Մանրամասն
28.05.20 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ

Համայնքապետ Կարեն Բենիամինյանը մայիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ:

Հանդիպմանը քննարկվել է մանկապարտեզների աշխատանքը վերսկսելու հարցը: Նախապատրաստական մի շարք աշխատանքներով պայմանավորված՝ որոշվել է անորոշ ժամանակով հետաձգել հաստատությունների աշխատանքը:

Մանկապարտեզների աշխատանքը վերսկսելու մասին կլինի լրացուցիչ հայտարարություն:

27.05.20 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ԿՈՐԵԱՑԻ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ
Կորեացի Փակներ ամուսինների բարերարությամբ արտաշատցի թվով 500, դժվարին կացության մեջ գտնվող ընտանիքների օրերս բաժանվել են սննդի փաթեթներ:Կատարած բարեգործության առթիվ՝ համայնքապետ Կարեն Բենամինյանը շնորհակալագիր հանձնեց Հայաստանում գտնվող ամուսիններին՝ իր երախտագիտությունը հայտնելով այս դժվարին օրերին մեր համայնքի կողքին գտնվելու և բարի նախաձեռնությամբ հանդես գալու համար:Շնորհակալագրում մասնավորապես ասված էր՝ «Այսօր ողջ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսային պանդեմիան ստեղծել է սոցիալ-տնտեսական խնդիրներ գրեթե բոլոր պետությունների և ժողովուրդների համար, ինչը կարելի է հաղթահարել միայն ազգերի միջև հաստատված բարեկամության և փոխօգնության միջոցով: Արտաշատ համայնքի բնակչությունը երբեք չի մոռանա այս ... Մանրամասն
22.05.20 ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՕՆԼԱՅՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՐՏԱՇԱՏՑԻ 24 ՄԱՐԶԻԿՆԵՐ
Սամբոյի աշխարհի ֆեդերացիայի կողմից վերջերս կազմակերպված միջազգային օնլայն մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը, որի կազմում են եղել արտաշատցի 24 մարզիկներ: Օնլայն հարթակում ցուցադրված մրցելույթներում մեր մարզիկները լավ արդյունքներ ցուցաբերելով՝ դուրս են եկել կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր:Մրցաշարի բոլոր մասնակիցներին ֆեդերացիայի կողմից տրվել են մասնակցության վկայագրեր և մարզաշապիկներ, որոնք այսօր Արտաշատի մարզադաշտում մեր մազիկներին հանդիսավոր հանձնեցին Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը և սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Արարատի մարզի մենամարտային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արթուր Հախումյանցը ներկայացեց մարզիկներին: Ներկաներին շնորհավորեց ... Մանրամասն
22.05.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ

Սիրելի շրջանավարտներ, ջերմագին շնորհավորում եմ Ձեզ՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ:

Համավարակի հետ կապված՝ Ձեր կյանքի ամենահիշարժան ու գեղեցիկ օրերից մեկն այս տարի ստիպված եք նշել մի փոքր այլ կերպ, սակայն դա թող բնավ առիթ չհանդիսանա տխրելու:

Սիրով բոլորիդ մաղթում եմ պայծառ ու լուսավոր ապագա, նոր ու նվիրական երազանքներով մուտք գործեք կյանքի ավելի պատասխանատու փուլ, դարձեք լավ մարդ, լավ մասնագետներ, մեր պետության համար պիտանի քաղաքացիներ:

Շնորհավորում եմ նաև բոլոր մանկավարժներին, ովքեր արժանապատվորեն կատարեցին իրենց բարդ ու շնորհակալ աշխատանքն այս դժվարին օրերին՝ իրականացնելով հեռավար կրթություն:
Բոլորիդ մաղթում եմ ամենալավն ու լուսավորը և ամենակարևորը՝ առողջ ու լավ եղեք:

20.05.20 ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ

Արտաշատում կանաչապատման աշխատանքների շրջանակներում   մեկնարկել են ծաղիկների սածիլման աշխատանքները՝ համայնքի տարբեր հատվածներում:

Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են համայնքապետարանի մերձակա հրապարակում։

Նշենք նաև, որ մաքրվելուց ու ներկվելուց  հետո գործարկվել է նաև թատրոնամերձ հրապարակի շատրվանը՝ իր գեղեցիկ տեսքով ուրախություն պատճառելով համայնքի բնակիչներին:

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

/010/ 250519: /0235/ 22383

artashatmeria@bk.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner