03.12.19
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿՈՒՑ ՀԱՇՄԱՆԱԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ
|
1992թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է որպես Հաշմանդամների միջազգային օր: 2016թ. Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում այդ օրը տեղի են ունենում տարբեր միջոցառումներ՝ վեր հանելու հաշմանդամների խնդիրներն ու ականջալուր լինելու վերջիններիս մտահոգություններին:Արտաշատի համայնքապետարանում արդեն տարիների ձևավորված անխախտ ավանդույթ է այդ օրն հանդիպել համայնքի մանկուց հաշմանդամ հաշվառված երեխաների և նրանց ծնողների հետ: Համայնքապետարանի նիստերի դահլիճում հավաքված թվով 51 հաշմանդամ երեխաների ծնողների հետ հանդիպեցին Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, փոխհամայնքապետ Սերգեյ Մուրադյանը, սոցհարցերի և ծրագրերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը:-Սիրելի ...
Մանրամասն |
|
02.12.19
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Արտաշատում շարունակում են ընթանալ 2019 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկած ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։ Մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ Շահումյան փողոցում գրեթե ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները: Ինչ վերաբերվում է նախատեսված բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման ու ասֆալտապատման ընթացքին, ապա շտապենք տեղեկացնել, որ շատ շուտով կասֆալտապատվեն, կբարեկարգվեն և ավարտուն տեսքի կբերվեն նաև հիշալ շենքերի բակերը:
|
|
29.11.19
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստը վարում էր համայնքապետ Կարեն Բենիամինյանը: Նիստին ներկա ավագանու անդամները հաստատեցին օրակարգը, որը բաղկացած էր 4 հարցերից, որոնց թվում էր համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու մասին հարցը: Այնուհետև համապատասխան բաժինների պետերի զեկույցներն ու պարզաբանումները լսելուց հետո, ավագանու անդամները կայացրեցին համապատասխան որոշումներ:
|
|
28.11.19
ԱՏԵՍՏԱՎՈՐՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
|
Արտաշատի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ աշխատակազմի 23 համայնքային ծառայողների ատեստավորման գործընթացը: Հանձնաժողովը, որն ընտրվել էր պատահականության սկզբունքով համակարգչում առկա թեկնածուներից , բաղկացած էր 6 անդամներից, որից 2-ը Արարատի մարզպետարանի, 2-ը համայնքապետարանի աշխատակիցներ էին, 1 ավագանու անդամ և 1 գիտական ուսումնական հաստատության ներկայացուցիչ: Այն նախագահում էր համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը: Համայնքային ծառայողները գիտելիքների ստուգատես անցան հարցաշարերի միջոցով առաջադրված ‹‹Համայնքային ծառայության մասին›› ՀՀ օրենսդրության և համայնքապետարանի իրավասությունը սահամանող օրենսդրության բնագավառներից ընտրված հարցերից և հիմնականում ...
Մանրամասն |
|
25.11.19
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
|
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ‹‹Մասթեր Սթայլ›› ՍՊԸ -ի կողմից Արարատի մարզում հունիս ամսից իրականացվում են համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներ: Հերթական դասընթացին մասնակցեցին նաև Արտաշատի համայնքապետարանի 8 համայնքային ծառայողներ: Դասընթացավարներ Հասմիկ Դանիելյանը, Հրանտ Առաքելյանը և Արտաշես Տոռոզյանը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեցին ‹‹Տեղական ինքնակառվարման մասին›› և ‹‹Համայնքային ծառայության մասին›› ՀՀ օրենքներում առկա փոփոխություններն ու լրացումները, անդրադարձան մասնագիտական մի շարք հարցերի ևս։ Նոյեմբերի ...
Մանրամասն |
|
20.11.19
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ
|
1954 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել Երեխաների համաշխարհային օրը: Այն նպատակ ուներ բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները: ՄԱԿ-ի գլխավոր փաստաթղթում ասվում է, որ վերջինս երեխաների պաշտպանության օրը նոյեմբերի 20-ին է նշում: 1959 թ. հենց այդ օրն է ընդունվել ‹‹Երեխաների իրավունքների հռչակագիրը››, իսկ 1989 թ.՝ ‹‹Երեխաների իրավունքների կոնվենցիան››: Օրվա առթիվ իր շնորհավորանքներն է հղել Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը: Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, մաղթում եմ ուրախ ու ...
Մանրամասն |
|
14.11.19
ՔԼԱՄԱՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՆ ԱՐՏԱՇԱՏ
|
Ֆրանսիայի Քլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Անն Պեղյեն օրերս աշխատանքային այցով գտնվում էր Արտաշատում: Վերջինս նախ հանդիպեց համայնքապետ Կարեն Բենիամինյանի հետ: Կողմերը խոսեցին Արտաշատ-Քլամար քույր քաղաքների հետագա համագործակցությանն առնչվող հարցերից, մասնավորապես քննարկվեցին մի շարք ծրագրեր իրագործելու իրատեսական եղանակներն ու մեխանիզմները: Պարոն Բենիամինյանը շնորհակալություն հայտնեց տիկին Պեղյեին այցելության համար՝ նշելով, որ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցությունն այսուհետ ևս հաջողությամբ կշարունակվի: Իր հերթին Անն Պեղյեն շնորհակալություն հայտնեց պարոն Բենիամինյանին ջերմ ընդունելության համար: Այցի ընթացքում տիկին Պեղյեն եղավ նաև Արտաշատի թիվ 6 մանկապարտեզում, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |