Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2020թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020,Հունվար 10 - 27
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
2019,Դեկտեմբեր 26 - 2020,Դեկտեմբեր 29


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.01.20 ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՆՕՐՀՆԵՔ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Արտաշատի համայնքապետարանում այսօր Սուրբ ծննդյան տնօրհնեքի կարգ կատարվեց: Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու  հոգևորականները շնորհավորեցին բոլորին Տիրոջ ծննդյան առթիվ՝ <<Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ Մեծ Ավետիս>>, ապա օրհնեցին հանապազօրյա հացը, ջուրը և աղը՝ առ Աստված ուղղելով նաև իրենց աղոթքները: Նրանք Բարձրյալից օրհնություն խնդրեցին ներկաների համար, խաղաղություն և առաջընթաց՝ մեր երկրին ու համայնքին:
Հոգևոր այրերին շնորհակալություն հայտնեց համայնքապետ Կարեն Բենիամինյանը:

 
01.01.20 ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող 2020 թվականն իր հետ բերի նոր հաջողություններ և լինի բացառապես նվաճումների, նորանոր ձեռքբերումների, երազանքների իրականացման տարի: Նոր տարին բոլորիս համար ամենասիրված և ամենասպասված ավանդական ու ընտանեկան տոներից մեկն է: Տարեմուտին մեզանից յուրաքանչյուրը ամփոփում է անցնող տարին, նոր հույսերով և սպասումներով դիմավորում նոր տարին: Ես ցանկանում եմ, որ նոր տարվա մեկնարկը կայունություն և խաղաղություն բերի մեր երկրին, լույս, սեր, ջերմություն՝ բոլորիս ընտանիքներին: Սիրելի արտաշատցիներ, ավարտին է մոտենում 2019 թվականը: Համոզված եմ, որ գալիք տարում ևս կյանքի են կոչվելու համայնքի հիմնախնդիրների ... Մանրամասն
28.12.19 ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ

Արտաշատի համայնքապետարանի մերձակա հրապարակում կայացավ տոնական միջոցառումը, որից հետո վառվեցին Գլխավոր տոնածառի լույսերը։
Հեքիաթների հերոսներ, ուրախ երգ ու պար, շքեղ հրավառություն։ Նույնիսկ անձրևոտ եղանակը չխանգարեց ներկաներին մի լավ ուրախանալ։ Բոլորին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց համայնքապետ Կարեն Բենիամինյանը:

28.12.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Տոնական միջոցառումներ են անցկացվել նաև Արտաշատի մանկապարտեզում և համայնքային ենթակայության մյուս կազմակերպություններում։ Ամանորյա հանդեսների ավարտին մանկապարտեզների բոլոր սաները համայնքապետարանի կողմից ստացան տոնական նվերներ

27.12.19 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ IQ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ
IQ կենտրոնի Արտաշատի մասնաճյուղի սաները վերջերս Մասիս քաղաքում կայացած Մենթալ թվաբանության մարզային օլիմպիադայում զբաղեցրել են մրցանակային տեղեր:Այդ առթիվ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը հյուրընկալեց օլիմպիադայում հաղթած սաներին:-Մաղթում եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ հաջողություններ գրանցեք, մասնակցեք նոր մրցույթների և հաղթանակած վերադառնաք՝ շարունակելով բարձր պահել մեր սիրելի Արտաշատի անունը,- դիմելով երեխաներին՝ նշեց համայնքապետը:Պարոն Բենիամինյանը շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի տնօրեն Մերի Պետրոսյանին և մարզիչ Շողեր Նիկողոսյանին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար:Պարոն Բենիամինյանը նաև շնորհակալագիր հանձնեց մասնաճյուղին՝ մարզային օլիմպիադայում ցուցաբերած փայլուն մասնակցության ... Մանրամասն
26.12.19 ՏՈՆԱԿԱՆ ԱՐՏԱՇԱՏ

Արտաշատը  տոնական շունչ է առել ու շողում է երփներանգ լույսերով, համայնքապետարանի մերձակա հրապարակում հպարտ շողշողում է մեր գեղեցիկ տոնածառը,  իսկ թատրոնամերձ հրապարակի ծառը լուսե զգեստ է <<հագել>>:

26.12.19 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՈՒՆԱՑԻ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ

Համայնքապետ Կարեն Բենիամինյանն այսօր հյուրընկալեց Արտաշատում գտնվող՝ Հունաստանի ըմբշամարտի պատանիների և երիտասարդների ավագ մարզիչ Դեմիս Յակովիդիսին և իր 8 սաներին, ովքեր այս օրերին Արտաշատի Ռ.Գոլեցյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցում համատեղ պարապմունքներ են անցկացնում մեր ըմբիշների հետ։
Ներկա էին նաև փոխհամայնքապետեր Սերգեյ Մուրադյանը, Կարեն Ղազարյանը, մեր մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանը։
Պարոն Բենիամինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ շատ ոգևորիչ է նմանատիպ համագործակցությունը՝ երկու երկրների լավագույն ըմբիշների սպորտային փորձի փոխանակման առումով։
Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և ակտիվ համագործակցության համար։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

/010/ 250519: /0235/ 22383

artashatmeria@bk.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner