Այսօր: Երկուշաբթի, 1 Հունիսի 2020թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.05.20 ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՕՆԼԱՅՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՐՏԱՇԱՏՑԻ 24 ՄԱՐԶԻԿՆԵՐ
Սամբոյի աշխարհի ֆեդերացիայի կողմից վերջերս կազմակերպված միջազգային օնլայն մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը, որի կազմում են եղել արտաշատցի 24 մարզիկներ: Օնլայն հարթակում ցուցադրված մրցելույթներում մեր մարզիկները լավ արդյունքներ ցուցաբերելով՝ դուրս են եկել կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր:Մրցաշարի բոլոր մասնակիցներին ֆեդերացիայի կողմից տրվել են մասնակցության վկայագրեր և մարզաշապիկներ, որոնք այսօր Արտաշատի մարզադաշտում մեր մազիկներին հանդիսավոր հանձնեցին Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը և սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Արարատի մարզի մենամարտային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արթուր Հախումյանցը ներկայացեց մարզիկներին: Ներկաներին շնորհավորեց ... Մանրամասն
22.05.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ

Սիրելի շրջանավարտներ, ջերմագին շնորհավորում եմ Ձեզ՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ:

Համավարակի հետ կապված՝ Ձեր կյանքի ամենահիշարժան ու գեղեցիկ օրերից մեկն այս տարի ստիպված եք նշել մի փոքր այլ կերպ, սակայն դա թող բնավ առիթ չհանդիսանա տխրելու:

Սիրով բոլորիդ մաղթում եմ պայծառ ու լուսավոր ապագա, նոր ու նվիրական երազանքներով մուտք գործեք կյանքի ավելի պատասխանատու փուլ, դարձեք լավ մարդ, լավ մասնագետներ, մեր պետության համար պիտանի քաղաքացիներ:

Շնորհավորում եմ նաև բոլոր մանկավարժներին, ովքեր արժանապատվորեն կատարեցին իրենց բարդ ու շնորհակալ աշխատանքն այս դժվարին օրերին՝ իրականացնելով հեռավար կրթություն:
Բոլորիդ մաղթում եմ ամենալավն ու լուսավորը և ամենակարևորը՝ առողջ ու լավ եղեք:

20.05.20 ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ

Արտաշատում կանաչապատման աշխատանքների շրջանակներում   մեկնարկել են ծաղիկների սածիլման աշխատանքները՝ համայնքի տարբեր հատվածներում:

Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են համայնքապետարանի մերձակա հրապարակում։

Նշենք նաև, որ մաքրվելուց ու ներկվելուց  հետո գործարկվել է նաև թատրոնամերձ հրապարակի շատրվանը՝ իր գեղեցիկ տեսքով ուրախություն պատճառելով համայնքի բնակիչներին:

 

09.05.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Հայ ժողովրդի համար մայիսը հաղթանակների ամիս է, մայիսյան փառահեղ հաղթնակներ, որոնք լավագույնս խորհրդանշում են հայ ժողովրդի հարատևությունը, պայքարելու, ապրելու և արարելու անկոտրում ձգտումը: Հայրենական մեծ պատերազմում մարտնչող հայորդիները, հերոսական դրվագներ արձանագրելով, խորհրդային զորքերի հետ միասին կերտեցին այնքան սպասված մայիսյան հաղթանակը: Տարիներ անց հերոսության ու հայրենասիրության իսկական օրինակ ցույց տվեցին հայկական զինված ուժերի և կամավորական ջոկատների կազմում անձնվիրաբար մարտնչող այն քաջերը, ովքեր ոսոխի լծից ազատագրեցին հինավուրց բերդաքաղաք Շուշին: Իսկ այն քաջ հայորդիները, ... Մանրամասն
09.05.20 ՆՇՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Մարզկենտրոն Արտաշատում այսօր նշվեցին Մեծ Հայրենական պատերազմի հաղթական ավարտի 75 և Շուշիի ազատագրման 28-ամյակները: Հանրապետությունում արտակարգ դրությունով պայմանավորված՝ այս տարի զանգվածային միջոցառում չանցկացվեց։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի մասնակիցներ, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, Արտաշատի ՌԴ սահմանապահ ջոկատի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Հաղթանակի հուշակոթողին՝ շնորհավորելով մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ և մեկ անգամ ևս մեծարելով ու խնկարկելով զոհվածների հիշատակը: Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավատարանիչ եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը ... Մանրամասն
08.05.20 ԽՈՆԱՐՀՈՒՄ՝ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

1992թ. մայիսի 8-ին հայկական զինված ուժերը և կամավորական ջոկատները անձնվիրաբար պայքար մղեցին՝ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին թշնամուց ազատագրելու համար: «Հարսանիք լեռներում» անունը կրող ռազմագործողութունը հաջողությամբ իրագործվեց, սակայն խլեց հայ քաջորդիների կյանքեր. նրանց հիշատակն առմիշտ վառ է մեր սրտերում:

Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, փոխհամայնքապետերը, Արարատի մարզային երկրապահների միության անդամներ, ազատամարտիկներ, համայնքապետարանի աշխատակիցներ հարգանքի տուրք մատուցեցին արտաշատցի զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհելով Արտաշատում տեղակայված հուշարձանին:

 
01.05.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ: Մեր հասարակության կյանքում աշխատավորը և նրա կատարած աշխատանքը մշտապես կարևորվել են, իսկ աշխատասեր, արժանապատիվ աշխատանքով ապրող մարդը բոլոր ժամանակներում ըստ արժանվույն գնահատվել ու օրինակ է հանդիսացել շրջապատի համար: Մենք մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում փորձում ենք վեր հանել և աստիճանական լուծումներ տալ մեր շրջապատի, համայնքի հոգսերին ու խնդիրներին, ձեռք մեկնել ու սատարել բնակիչներին՝ աշխատանք գտնելու, սեփական վաստակով իրենց կարիքները հոգալու համար: Մեր աշխատանքն այսուհետ ևս միտված է լինելու ավելի լավ ու բարեկեցիկ Արտաշատ ունենալու կարգախոսն իրականացնելուն: Մեկ անգամ ևս շնորհավորելով մայիսմեկյան այս տոնի առթիվ՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

/010/ 250519: /0235/ 22383

artashatmeria@bk.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner