Այսօր: Շաբաթ, 29 Փետրվարի 2020թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.02.20 ՄԱՅԻՍԻ 29-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ

 ՀՀ կառավարությունը փետրվարի 20-ի նիստում հաստատել է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշումը: Այն կտեղափոխվի մայիսի 23-ին՝ շաբաթ օրը, ինչի արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:
 ‹‹Աշխատանքային օրը տեղափոխելու մասին›› ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

19.02.20 ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԾՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրը նպատակ ունի վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը և խթանել ընթերցանությունը: Օրվա առթիվ գեղեցիկ նախաձեռնությամբ հանդես եկավ Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը՝ գրքեր նվիրելով Արտաշատի քաղաքային գրադարանին:  Գրադարանի տնօրեն Սուսաննա Պետրոսյանին և աշխատակիցներին այցելեցին ու պարոն Բենիամինյանի շնորհավորանքը և նվիրած գրքերը փոխանցեցին համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արարատ Գոլեցյանը և բաժնի գլխավոր մասնագետ Մարիա Հովհաննիսյանը: Գրադարանի անձնակազմը շնորհակալություն հայտնեց համայնքապետին՝ տոնական օրվա առթիվ ցուցաբերած ուշադրության ... Մանրամասն
14.02.20 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԳԵՂԵՑԻԿ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
 Տեառնընդառաջի տոնը  մեծ շուքով նշվեց Արտաշատում: Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակը, չնայած տեղացող ձյանը, մարդաշատ էր: Բոլորը հավաքվել էին մասնակիցը լինելու Արտաշատի համայնքապետարանի պատրաստած գեղեցիկ միջոցառմանը: Նախ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ՝ եկեղեցում կատարվեց նորապսակների օրհնության կարգ։ Սրբազանը նաև շնորհակալություն հայտնեց պարոն Բենիամինյանին՝ եկեղեցական տոնակատարություններին, որպես համայնքի ղեկավար, ակտիվ մասնակցելու համար: Այնուհետև ներկա թվով 12 նորապսակ զույգերին շնորհավորեց համայնքապետ Կարեն Բենիամինյանը՝ վերջիններիս մաղթելով սեր և միաբանություն, երջանկություն, քաջառողջություն, ընտանեկան ամուր ու անխախտ միություն: ... Մանրամասն
07.02.20 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ

 Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
 Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Ղազարյանը, Սերգեյ Մուրադյանը և համայնքապետարանի համապատասխան բաժինների պետեր։
 Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմեցին հողատարածքների հետ կապված, աշխատանքի տեղավորման, բնակարանի տրամադրման, առողջապահական և սոցիալական բնույթի հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքապետը հանձնարարեց սեղմ ժամկետներում քննարկել և համապատասխան լուծումներ տալ դիմում-խնդրանքներին:
 Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների մի մասին տեղում տրամադրեց անհրաժեշտ խորհրդատվություն։

 
29.01.20 ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Հայոց բանակի օրվա առիթով Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանն այցելեց մեր համաքաղաքացի, Արցախյան պատերազմի առաջին կարգի զինհաշմանդամ Արտակ Նիկողոսյանին: Ներկա էին նաև Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևորականները և համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական հարցերի և ծրագրերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը։ Պարոն Բենիամինյանը շնորհավորեց Արտակին Բանակի օրվա առթիվ, մաղթեց առողջություն և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս մշտապես լինել նրա և ծնողների կողքին, ովքեր նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Համայնքապետարանի և եկեղեցու կողմից ընտանիքին նաև նվերներ հանձնվեցին։ Նշենք, որ պարոն Բենիամինյանի նախաձեռնությամբ առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն Ա. Նիկողոսյանին ... Մանրամասն
29.01.20 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ
Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը հրավիրել և նախագահում էր համայնքապետ Կարեն Բենիամինյանը: Օրակարգի հարցերին ծանոթանալուց հետո, ավագանու ներկա անդամները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներն ու պարզաբանումները լսելուց հետո, կայացրեցին համապատասխան որոշումներ:

 

https://youtu.be/54mc8Sdy0xU

 
28.01.20 ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ հունվարի 28-ին մենք տոնում ենք Հայոց բանակի օրը: Այս օրը հպարտության զգացումով է հարուստ յուրաքանչյուր հայի համար, որովհետև իրագործվեց մեր վաղեմի երազանքը՝ ունենալ մարտունակ ու կայացած բանակ:   Պատերազմի թեժ բոցերում ծնունդ առած, այնուհետև կազմավորման երկար ու փառահեղ ուղին պատվով անցած մեր բանակն արդեն 28 տարեկան է: Շնորհավորում եմ Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող բոլոր զինվորներին ու սպաներին, մաղթում բարի ու անփորձանք ծառայություն: Նաև անսահման երախտագիտությամբ փառք տալիս բոլոր այն հերոսներին, ովքեր արյամբ պահեցին մեր սուրբ հողը՝ հերոսության ու հայրենասիրության վառ օրինակներ դառնալով սերունդների համար և ապացուցելով թշնամուն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ /29.01.2020թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

/010/ 250519: /0235/ 22383

artashatmeria@bk.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner