Այսօր: Շաբաթ, 10 Ապրիլի 2021թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.04.21 ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Արտաշատի Գեղարվեստի դպրոցում կայացած ցուցահանդեսը նվիրված էր գարնանային տոներին: Ցուցադրվեցին դպրոցի սաների գեղեցիկ ու գունեղ աշխատանքները, որոնք Մայրության և գեղեցկության ու Սուրբ Հարության տոներին նվիրված թեմաներով էին: Ներկայացված գեղանկարները լի էին բազմերանգ ծաղիկների, գարնանային զարթոնքն արտահայտող զվարթ գույներով, ներկայացված էր նաև հայերիս ամենասիրելի տոնը՝ Սուրբ Զատիկը, պատկերող անկյուն: Երեխաները հենց Զատկի խորհուրդը ներկայացնելով սկսեցին միջոցառումը, որին մասնակցում էին Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, համայնքապետի տեղակալ Ալիկ Իսրայելյանը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արարատ Գոլեցյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Ռոբերտ Դերմոյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ... Մանրամասն
05.04.21 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒԺԱՇԽՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԻՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ ԲԱՐԵԽԻՂՃ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ համայնքապետ Կարեն Բենիամինյանն այսօր շնորհավորեց Արտաշատի բժշկական կենտրոնի մի շարք բուժաշխատակիցների: Շնորհավորելով նրանց տոնի առթիվ՝ համայնքի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց կորոնավիրուսային համավարակի դեմ տարված պայքարի ընթացքում կատարած նվիրումով ու ծանր աշխատանքի և բուժաշխատողի վեհ կոչմանը հավատարիմ մնալու համար: -Համավարակի լարված պայքարի օրերին Արտաշատի բժշկական կենտրոնն աշխատեց մեծ ծանրաբեռնվածությամբ ու նվիրումով, ինչի արդյունքում հնարավոր եղավ փրկել բազում մարդկային կյանքեր: Ուստի, ուզում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին՝ տնօրեն Հայկ Համբարձումյանի ղեկավարությամբ, դժվարին ու շնորհակալ աշխատանքը պատվով իրականացնելու ... Մանրամասն
02.04.21 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի հինգերորդ տարելիցը:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, ինչի արդյունքում նահատակվեցին ավելի քան 100 հայորդիներ:
 Տարելիցի կապակցությամբ այսօր Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, համայնքապետի տեղակալները, համայնքապետարանի աշխատակիցներ:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը հոգեհանգստի արարողություն կատարեց:
 Խոնարհվեցին ծաղիկներ, հայտարարվեց լռության րոպե: Հավերժ փառք ձեզ, մեր հերոս տղաներ:
01.04.21 ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ. ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ
Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած արտաշատցի հերոս Արա Բաբաջանյանն այսօր կդառնար 33 տարեկան:  Արտաշատում այսօր բացվեց նրա հիշատակն հավերժացնող խաչքար-հուշակոթող: Արա Բաբաջանյանը ծնվել է 1988 թ. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, 2000 թ. տեղափոխվել է Արտաշատ: Սովորել է Մեհրաբյանի անվան քոլեջի բուժական ֆակուլտետում: Ծառայությունից հետո, որպես ֆելդշեր, աշխատանքի է անցել N զորամասում՝ իր գիտելիքներով հոգ տանելով զինծառայողների առողջության մասին:  Արան պատերազմի առաջին իսկ օրերից մարտի դաշտում էր, ուր անձնվիրաբար պայքարել է վիրավորների կյանքի համար: Անմահացել է 2020թ. հոկտեմբերի 25-ին: Արա Բաբաջանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական ծառայության›› ... Մանրամասն
31.03.21 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԻՆ և ՄԱՐԶԻՉ ՌԱՖԻԿ ԳՈԼԵՑՅԱՆԻՆ
Բուդապեշտում կայացած ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարի եզրափակիչ փուլում Արտաշատի մարզադպրոցի սան Վազգեն Թևանյանի ջախջախիչ հաղթանակը ադրբեջանցի մարզիկի նկատմամբ հպարտության ու բերկրանքի պահեր պարգևեց ոչ միայն արտաշատցիներիս, այլ ողջ հայությանը: Օրեր շարունակ բոլորիս շուրթերին այս ուժեղագույն ու համեստ մարզիկի անունն էր, ով իր մարզչի՝ Արտաշատի մարզադպրոցի տնօրեն և ըմբշամարտի զարգացման երախտավորներից մեկի՝ Ռաֆիկ Գոլեցյանի հետ ևս մեկ անգամ միջազգային հարթակներում պատվով ներկայացրեց Հայաստանը և մեր սիրելի Արտաշատը։ Ուրախալի այս առիթով Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանն ընդունեց Ռաֆիկին և Վազգենին, իր շնորհավորանքները հայտնեց ոգևորիչ այս հաղթանակի առթիվ: - Հպարտ ... Մանրամասն
29.03.21 ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Մարտի 27-ը Արտաշատում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակի օր: Եվ, չնայած անձրևոտ ու անբարենպաստ եղանակին, համայնքում շաբաթօրյակի շրջանակներում կատարվեցին սանմաքրման և աղբահեռացման աշխատանքներ: «Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները սանմաքրման աշխատանքներ են իրականացրել ողջ քաղաքի տարածքում, Երևան-Երասխ մայրուղու՝ համայնքի հարակից ճանապարհային հատվածներում, համայնքի փողոցներում, պուրակներում հասարարական մյուս վայրերում: Աշխատանքներում ներգրավվել են մի քանի միավոր տեխնիկա, որոնց օգնությամբ հեռացվել են ճանապարհաեզրերին և չնախատեսված վայրերում կուտակված աղբը: Շաբաթօրյակի աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել համայնքապետարանի, ենթակա կազմակերպությունների ... Մանրամասն
27.03.21 ՄԱՐՏԻ 27-Ը ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը շնորհավորում է Ամո Խարազյանի անվան Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին՝ տնօրեն Կամո Նաղդալյանի ղեկավարությամբ՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։
 Թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնի առիթով՝ համայնքի ղեկավարը թատերարվեստի բոլոր ներկայացուցիչներին բարեմաղթում է ստեղծագործական նոր վերելքներ, բեղմնավոր գործունեություն, նոր բեմեր և բուռն ծափահարություններ։
 Թող այսուհետ ևս հաջողությամբ շարունակվի թատրոնի՝ ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման հաստատման շնորհակալ առաքելությունը։ 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ/
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /04.08.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /04.08.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
/010/ 250519: /0235/ 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner