Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 76-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2018 թվականի N 76-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱԿՈՎ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47/1 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԹԻՎ 29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 75,23 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՄԱՐԻԵՏԱ ՄԿՐՏԻՉԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԳԵՍԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Արտաշատի նախկին քաղխորհրդի գործկոմի 30.12.1982 թվականի թիվ 17 որոշմամբ Վարդգես Հեկտորի Ալեքսանյանի 6 (վեց) անձից բաղկացած ընտանիքին է հատկացվել Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 47ա բնակելի շենքի թիվ 29 բնակարանը: Ներկայումս այդ բնակարանում փաստացի հաշվառված են, բնակվում և գույքին փաստացի տիրապետում են Մարիետա Մկրտիչի Ալեքսանյանը, Անահիտ Վարդգեսի Ալեքսանյանը: Բնակարանների անհատույց սեփականաշնորհման գործընթացին ընտանիքը չի մասնակցել, ինչի հետևանքով Իսակով փողոցի թիվ 47ա բնակելի շենքի թիվ 29 հասցեում գտնվող 75,23 քմ մակերեսով բնակարանը «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի հիման վրա, որպես սեփականություն, հանձնվել է Արտաշատի համայնքապետարանին՝ օրենքով սահմանված կարգով տնօրինելու համար:
   Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման՝ Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 47ա շենքի թիվ 29 բնակարանը վերահասցեավորման արդյունքում ստացել է Իսակով փողոց, թիվ 47/1 շենք, թիվ 29 բնակարան հասցեն:
   Ղեկավարվելով 
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 47/1 բնակելի շենքի թիվ 29 բնակարանի բնակչուհի Մարիետա Մկրտիչի Ալեքսանյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված
  03.10.2018 թվականի թիվ Ա-1673 դիմումը.   ո ր ո շ ու մ է ՝

 

   Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 47/1 բնակելի շենքի թիվ 29 հասցեում գտնվող 75,23 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Մարիետա Մկրտիչի Ալեքսանյանին, Անահիտ Վարդգեսի Ալեքսանյանին:


Կողմ -9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԴԵՐՄՈՅԱՆ ԱՐՄԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԶԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ՔՈՉԱՐՅԱՆ ԽՈՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner