Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77- րդ հոդվածի 3-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշատի համայնքապետարանի կարիքների համար 2020 թվականի հունիսի 19-ին ԱՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-20/27 պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել KAMAZ KO-427(KAMAZ-53212) մակնիշի, 5900000 դրամ արժողությամբ մեկ հատուկ աղբատար տրանսպորտային տեխնիկա. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող KAMAZ KO-427(KAMAZ-53212) մակնիշի, 5900000 դրամ արժողությամբ հատուկ աղբատար տրանսպորտային տեխնիկան անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ,,Արտաշատ- Կոմունալ սպասարկում,, ՀՈԱԿ-ին:
2. Արտաշատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի՝ ,,Արտաշատ համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 50-Ա որոշման ձև Գ-4 հավելվածը լրացնել նոր 12-րդ տողով`
,,12,, տողի . 2-րդ սյունակը` ,, Հատուկ աղբատար KAMAZ KO-427(KAMAZ-53212) , , 4-րդ սյունակը՝ ,,1989 թ,, ,5-րդ սյունակը՝ ,,1,, , 6-րդ սյունակը ,,1,, , 7-րդ սյունակը՝ ,,լավ,, , 8-րդ սյունակը՝ ,,անհատույց օգտագործման է հանձնվել ,, Արտաշատ-կոմունալ սպասարկում ,, ՀՈԱԿ-ին,,: