Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77- րդ հոդվածի 3-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշատի համայնքապետարանի կարիքների համար 2020 թվականի հունիսի 18-ին ԱՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-20/21 պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել ZIL AC-4.2(ZIL-431410) մակնիշի, 4800000 դրամ արժողությամբ մեկ հատուկ ցիստեռն բեռնատար տրանսպորտային տեխնիկա. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող ZIL AC-4.2(ZIL-431410) մակնիշի, 4800000 դրամ արժողությամբ հատուկ ցիստեռն բեռնատար տրանսպորտային տեխնիկան անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ,,Արտաշատ-Կոմունալ սպասարկում,, ՀՈԱԿ-ին:
2. Արտաշատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի՝ ,,Արտաշատ համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 50-Ա որոշման ձև Գ-4 հավելվածը լրացնել նոր 11-րդ տողով`
,,11,, տողի . 2-րդ սյունակը` ,, Հատուկ ցիստեռն բեռնատար ZIL AC-4.2(ZIL-431410),, , 4-րդ սյունակը՝ ,,1986,, ,5-րդ սյունակը՝ ,,1,, , 6-րդ սյունակը ,,1,, , 7-րդ սյունակը՝ ,,լավ,, , 8-րդ սյունակը՝ ,,անհատույց օգտագործման է հանձնվել ,, Արտաշատ-կոմունալ սպասարկում ,, ՀՈԱԿ-ին,,: