Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է`
Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները`
-11.01.02.51 գործառնական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 1000000 /մեկ միլիոն / դրամով.
- 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4211 հոդվածը ավելացնել 245000 /երկու հարյուր քառասունհինգ հազար/ դրամով.
- 09.06.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական հաստատությունների վերանորոգում/ 4657 հոդվածը ավելացնել 755000 /յոթ հարյուր հիսունհինգ հազար/դրամով: