Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, հաշի առնելով համայնքի բյուջեի ֆինանսական ծանարաբեռնվածությունը. համայնքի ավագանին ո ր ո շո ւ մ է`
1.Արտաշատ համայնքի ավագանու 29.11.2017 թվականի թիվ 49-Ա որոշման թիվ 2 հավելվածի`
1/,,Համայնքային քաղաքական պաշտոններ,, մասում կրճատել համայնքի ղեկավարի տեղակալի մեկ հաստիքը.
2/ ,,Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ,, մասում կրճատել վարչական շենքի պարետի հաստիքը.
3/ 56-րդ տողում ,,Վարչական շենքի փականագործ,, բառերը փոխարինել ,,Վարչական շենքի տնտեսվար,, բառերով:
2.Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` փոփոխություններով հանդերձ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից: