Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է`
Արտաշատ համայնքի 2019 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները`
-01.06.01.52 գործառնական դասակարգման /գույքի նկատմամբ իրավունքների գրանցում/ 4241 հոդվածը պակասեցնել 300000 /երեք հարյուր հազար/ դրամով.
- 01.06.01.52 գործառնական դասակարգման /գույքի նկատմամբ իրավունքների գրանցում/ 4823 հոդվածը պակասեցնել 200000 /երկու հարյուր հազար/ դրամով.
- 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4213 հոդվածը պակասեցնել 200000 /երկու հարյուր հազար/դրամով.
-01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4212 հոդվածը պակասեցնել 100000 /մեկ հարյուր հազար/ դրամով.
-05.01.01.51 գործառնական դասակարգման /աղբահանություն և սան մաքրում/ 4213 հոդվածն ավելացնել 800000 /ութ հարյուր հազար/ դրամով.
-06.06.01.52 գործառնական դասակարգման /բազմաբնակարան շեքերի թեք տանիքների վերանորոգում/ 4251 հոդվածը պակասեցնել 700000 /յոթ հարյուր հազար/ դրամով.
- 10.07.01.54 գործառնական դասակարգման /սոցիալապես անապահով անձանց աջակցություն/ 4729 հոդվածն ավելացնել 700000 /յոթ հարյուր հազար/ դրամով.
- 04.05.01.51 գործառնական դասակարգման /ա/բ ծածկի վերանորոգում/ 4251 հոդվածը պակասեցնել 2583380 /երկու միլիոն հինգ հարյուր ութսուներեք հազար երեք հարյուր ութսուն/ դրամով.
-01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4111 հոդվածն ավելացնել 2583380 /երկու միլիոն հինգ հարյուր ութսուներեք հազար երեք հարյուր ութսուն/ դրամով: