Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով հաստատված կարգով. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Մյասնիկյան-Դալար փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող, Հայկ Հենրիկի Բոռեցյանին սեփականության իրավունքով պատկանող, Մյասնիկյան-Դալար փողոցի թիվ 4/1 հասցեում գրանցված խանութ-տաղավարի զբաղեցրած 0,0075հա մակերեսով /ծածկագիր՝ 03-001-0604-0060/տարածքին կից 0,001հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0604-0020/, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Հայկ Բոռեցյանին:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով: