Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 150336 /ծածկագիր՝ 0302476XCVR2/ և Մ․ Սահակյանի 25/03/2024 թվականի Ք-4592 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող, Մկրտիչ Սահակյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-024-0018-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք գյուղ Բերդիկ, Զորավար Անդրանիկի փողոց, 17 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Մ. Սահակյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։