Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Լյովա Հարությունյանի 05.04.2024 թվականի թիվ Ք-5163 դիմումը, որոշում եմ․
1.Լյովա Հարությունյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Նար-Դոսի փողոց 8/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0028-0028 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Լյովա Հարությունյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար և 900415151241 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ քանդման թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: