Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Լենա Գիվարգիզովայի 25.04.2024 թվականի թիվ Տ-6081 դիմումը՝ որոշում եմ․
1․ Թույլատրել անհատ ձեռնարկատեր Լենա Գիվարգիզովային 2024 թվականի մայիս ամսից Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղի թիվ 15/1 հասցեում գործող օբյեկտի ճակատային մասում տեղադրել 5քմ մակերեսով արտաքին գովազդ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: