Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-057-0142-0028 կադաստրային ծածկագրով 0,86043 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (3-րդ կարգ, 0,18308 հա ջրովի վարելահող, 0,67735 հա կորիզավոր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2.Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
3.Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
4.Մրցույթի գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: