Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Ռաֆիկ Եփրեմյանի դիմումը (թիվ Ք-10656 20.08.2025թ) և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Ռաֆիկ Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-059-0288-0005 կադաստրային ծածկագրով 0,1հա, 03-059-0317-0020 կադաստրային ծածկագրով 0,7234 հա և 03-059-0288-0006 կադաստրային ծածկագրով 0,6151 հա հողամասերի հողատեսքը ցածրարժեքից(վարելահող) փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։