Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Գարիկ Գալստյանի 23.04.2024 թվականի թիվ Տ-5987 հայտը՝ որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Գարիկ Գալստյանին տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղի թիվ 7/4 հասցեում գործող 125,5 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։