Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 2/փ-340 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 01//06909-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող 03-057-0017-0028 կադաստրային ծածկագրով 0,097497 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Մասիս գյուղի գոտևորման նախագծում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |