Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը և «Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրեն Մնացական Խուդոյանի 22.10.2025 թվականի Հ-13961 գրությունը՝ որոշում եմ.
1.Կազմակերպության ծառայություններից օգտվող սան Գոհար Երվանդի Մզիկյանի /ծնված 24.06.2015 թվականին/ համար կիրառել տեղական վճարների գծով նվազեցման արտոնություն 50%-ի չափով։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրեն՝ Մնացական Խուդոյանին ապահովել կիրառված արտոնության կատարումը և արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3.Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի նոյեմբերի 1-ից և գործում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։