Այսօր: Կիրակի, 19 Հոկտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 213-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱԼԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2.30624 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով և ուսումնասիրելով Արթուր Էլչյանի 06.10.2025թ․ Տ-13094 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-032-0110-0048 կադաստրային ծածկագրով 2.30624 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող՝ 03-032-0110-0042 կադաստրային ծածկագրով 2.78896 հա մակերեսով և 03-032-0110-0036 կադաստրային ծածկագրով 0.53 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Արթուր Էլչյանին:

2. Հողամասի օտարման գին սահմանել՝ 9200000 (ինը միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.87 Կբ)
(14.71 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner