Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Վարազդատ Երանոսյանի լիազորված անձ՝ Վարդան Մատուլյանի 18.04.2024 թվականի թիվ Ք-5782 դիմումը, որոշում եմ․
1.Վարազդատ Երանոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Ա․Պուշկինի փողոց թիվ 20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-038-0038-0022 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով բնակելի տան, ծածկի և ավտոտնակի կառուցման շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Վարդան Մատուլյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: