Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հայկ Բաբայանի 25.04.2024 թվականի թիվ Տ-6084 հայտը՝ որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Հայկ Բաբայանին տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի Կամոյի փողոց թիվ 15 հասցեում գործող 70 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։