Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով Ա․ Գալստյանի ներկայացուցիչ Մ․ Արշակյանի 03/11/2025 թվականի ՃՀԱ/241/36280-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, Արթուր Աշոտի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6182 հա մակերեսով, 03-055-0144-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողատեսք հողամասից 0,05 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել`գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ թռչնանոց կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |