Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ՀՀ կառավարության 2017 թվականի` «Չափից ավել վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և/կամ/ վերադարձի կարգը սահմանելու մասին» թիվ 920-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Սամվել Ռաֆաելի Մակարյանի 12.04.2024թ.-ի թիվ Ք-5522 դիմումը՝ որոշում եմ․
1.Թույլատրել կատարել հաշվանցում՝ Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի 900415176040/գյուղատնտեսական նշանակության հողի հարկ/ գանձապետական հաշվեհամարից 19361/տասնինը հազար երեք հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամը փոխանցելով Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի 900415005967/անշարժ գույքի հարկ/ գանձապետական հաշվեհամարին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: