Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Գայանե Վարդանյանի 11.03.2024 թվականի թիվ Ք-3870 դիմումը, որոշում եմ․
1.Գայանե Վարդանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Երկաթուղայինների փողոց 15/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-077-0040-0074 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինության և քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Գայանե Վարդանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: