Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումները, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03069HD6KE7X, բանալի՝ 149741/ և Թ․ Պողոսյանի 23/04/2024 թվականի թիվ Ք-6026 դիմումը՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող, 03-069-0007-0015 կադաստրային ծածկագրով 0,1040հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 152,4քմ մակերեսով բնակելի տունը և 51,8քմ մակերեսով ծածկն օրինականացնել և համարել կառույցներն ինքնակամ կառուցած անձանց՝ Թագուշ Սուրիկի Պողոսյանի /ծնված 22/04/1969 թվականին/, Գյուլնարա Հարությունի Պողոսյանի /ծնված 21/11/1991 թվականին/ և Արտյոմ Հարությունի Պողոսյանի /ծնված 17/08/1990 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականությունը:
2.Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման վճարն ընդհանուր կազմում է 260 909 /երկու հարյուր վաթսուն հազար ինը հարյուր ինը/ ՀՀ դրամ, որից բնակելի տան համար՝ 216 713 ՀՀ դրամ /1քմ արժեքը՝ 1422 դրամ x 152,4քմ = 216 713 ՀՀ դրամ/ և ծածկի համար՝ 44 196 ՀՀ դրամ /1քմ արժեքը՝ 853,2դրամ x 51,8քմ = 44 196 ՀՀ դրամ/։
3.Առաջարկել շինություններն ինքնակամ կառուցած անձանց 60-օրյա ժամկետում կատարել ինքնակամ կառուցված շինությունների նախատեսված վճարումն Արտաշատ համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին:
4.Որոշման 3-րդ կետում նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5.Օրինականացվող շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ։
6․Չափագրման (հաշվառման) տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023T9WTRE:
7.Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող, 03-069-0007-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին և շինություններին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Նորաշեն, Կոմիտասի փողոց, 11 բնակելի տուն:
8.Թ․ Պողոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151407 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեի տրամադրման համար։
9.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ․ Պողոսյանին։
10․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։