Այսօր: Կիրակի, 9 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 261
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N փոփոխություն
 

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 85-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող՝ Ս.Մկրտչյանի՝ 01.04.2025 թվականի և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի՝ 14.04.2025 թվականի գրությունները, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.2009 թվականի հունիսի 9-ին Արտաշատ համայնքի և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի միջև կնքված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» պայմանագրում /այսուհետ՝ պայմանագիր/ թույլատրել կատարել հետևյալ փոփոխությունը.

1) պայմանագրի 1.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փոխատուն Փոխառուին ժամանակավոր, անհատույց օգտագործման է հանձնում հետևյալ գույքը՝ Արտաշատ, Արտաշատ ք․Ծովակալ Իսակովի փողոց 115/1 մանկապարտեզ հասցեումգ տնվող, /նախկին Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի թիվ 100 հասցեում գտնվող, թիվ 2378617 վկայականով/ 0,738 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասից և 1014,1/1249,94 քմ մակերեսով շենք-շինություններից համաձայն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հատակագծի՝ 0,5132 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 812,62/1006,74 քմ շինությունը»:
2․Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի «Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալումասին» N 85-Աորոշումը

3. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner