Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Լիլիթ Արտեմյանի 16.04.2024 թվականի թիվ Ք-5686 դիմումը, որոշում եմ․
1.Լիլիթ Արտեմյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մասիս գյուղի 9-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-057-0011-0004 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով մեկ հարկանի բնակելի տան և տնտեսական շինության կառուցման շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Լիլիթ Արտեմյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: