Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտ 1-ի N 1111-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմագրությամբ․
«1.Արտաշատ համայնքի Նշավան գյուղի, Ն․ Քուչակի փողոց 12 հասցեում գտնվող, 03-065-0027-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 184քմ բնակելի տունը, 3,99քմ մակերեսով զուգարանը օրինականացնել և համարել կառույցներն ինքնակամ կառուցած անձի`Վրույր Գարուշի Մարտիրոսյանի /ծնված 13/04/1965 թվականին/ սեփականությունը:»։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդուման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։