Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նարեկ Բադալյանի 26.04.2024 թվականի թիվ Տ-6138 հայտը՝ որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Նարեկ Բադալյանին տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոց թիվ 14 հասցեում գործող 16,5 քմ մակերեսով ոչ հիմնական շինությունում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։