Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Հ. Իսկանդարյանի 25.03.2024 թվականի թիվ Ք-4591 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող Հովսեփ Իսկանդարյանի կողմից Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի Պարոնյան փողոց 33 հասցեում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-007-0018-0004 կադաստրային ծածկագրով հողամասում ջերմոցի կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:
2.Հովսեփ Իսկանդարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: