Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Քարտեզագրման սխալի հետևանքով որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղում գտնվող 03-062-0053-0016 կադաստարային ծածկագրով 0,00511հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի։
2․ Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |