Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 115-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոց 7/4 հասցեում գտնվող, 03-001-0033-0109 կադաստրային ծածկագրով 0,00181հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոց 7/2 հասցեում գտնվող, 03-001-0033-0103 կադաստրային ծածկագրով 0,00641հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Արևհատ Խաչիկի Հովհաննիսյանին /ծնված 30/04/1965 թվականին/:
2.0,00181հա մակերեսով հողամասի ուղղակի եղանակով օտարման արժեքը կազմում է՝ 201 000 /երկու հարյուր մեկ հազար/ ՀՀ դրամ: Հողամասի օտարման վճարումը կատարել Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068 հաշվեհամարին:
3.0,00181հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
5․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: