Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Ժորժիկ Ղադիմյանիի 04.03.2024 թվականի թիվ Ք-3638 դիմումը՝ որոշում եմ․
1․ժորժիկ Ղադիմյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Գ․Նժդեհի փողոց 36 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-061-0039-0004 կադաստրային ծածկագրով հողամասում գոյություն ունեցող ավտոտնակների արտաքին տեսքի փոփոխություն՝ որպես առևտրի սրահի նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Ժ․Ղադիմյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: