Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Կարեն Ֆախուրյանի դիմումները (Ք-10259, Ք-10260 21.08.2023թ.), հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 08.11.2023թ. թիվ 5/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող, Կարեն Ֆախուրյանին, Երվանդ Ֆախուրյանին և Թամարա Ֆախուրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, 03-097-0155-0001 կադաստրային ծածկագրով 0,1115 հա և 03-097-0157-0001 կադաստրային ծածկագրով 0,5081 հա հողամասերը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք կորիզավոր հողատեսքի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։