Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արտաշատ համայնք տեղափոխված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, կեցության, սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության պարագաների ապահովման խնդիրներին արագ լուծումներ տալու համար տրվեցին հստակ հանձնարարականներ ոլորտային պատասխանատուներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին: Այս նպատակով համայնքապետարանում ստեղծված աշխատանքային խումբն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքների կատարմանը: Իսկ բնակավայրերի վարչական ղեկավարները տեղերում պետք է համակարգեն աշխատանքները և հավուր պատշաճի կազմակերպեն մեր հայրենակիցների կեցության հարցերը՝ ակտիվ համագործակցելով համայնքապետարանի հետ: