Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 3939-Ա և 2024 թվականի նոյեմբերի 14-ի N 5088-Ա որոշումները՝ որոշում եմ․
1.Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Մխչյան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Նարեկ Գալստյանին, ազատել Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունների կատարումից՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից:
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Անժելա Գուլգուլյանին և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ:
3․Սույն որշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։