Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով հաստատված կարգով . համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Աճառյան փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող, Ալենուշ Կարաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող, Աճառյան փողոցի թիվ 16 հասցեում գրանցված բնակելի տան և 700քմ մակերեսով տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 03-001-0112-0048/ կից բնակավայրերի բնակելի կառուցապատման 57,3քմ մակերեսով հողամասը /ծածկագիր՝ 03-001-0112-0049/, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով օտարելու Ալենուշ Կարաբեկյանին: 2.Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով: |