Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, /բանալի՝ 151341, 151339, ծածկագիր՝ 03069ANQZEH3, 03069Z8CSUQK/ և Վ․ Հովսեփյանի 15/03/2024 թվականի Ք-4193 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող, Վիրաբ Աշոտի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող 03-069-0022-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ Արտաշատ համայնք գյուղ Նորաշեն, Մուրացանի փողոց, 12 բնակելի տուն։
2․Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող, Վիրաբ Աշոտի Հովսեփյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-069-0022-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք գյուղ Նորաշեն, Մուրացանի փողոց, 10 բնակելի տուն։
3․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Վ․ Հովսեփյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
4․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։