Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 362
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 487-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2019 թվականի N 487-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ,, Արտաշատի բժշկական կենտրոն ,,  ՓԲ ընկերությունը՝ հվհհ  04220707, գույքահարկ   վճարող  սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային  պարտավորությունները,  ինչի  կապակցությամբ  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  ,,բ,,  ենթակետի  հիմքով Արտաշատ  համայնքի  աշխատակազմում  հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ  ընկերության  կողմից  Արտաշատի համայնքապետարան ներկայացրած գույքահարկի հաշվարկների հիման վրա հաշվարկվել  է վճարման ենթակաա՝ 2255974  դրամ գույքահարկի գումար, օրենքով սահմանված ժամկետներում գույքահարկի գումարները չվճարելու համար հաշվարկվել է վճարման ենթակա՝ 3205558 դրամ տույժ:
      2019թ.  հուլիսի   1 -ին  Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի  շրջանակներում  կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար  ընկերությունը  պատշաճ ծանուցվել է / փոստի ծանուցագիրը ստացել են 24.06.2019թ./, ընկերության ներկայացուցիչը ներկայանալով լսումներին, բանավոր առարկություններ ներկայացրեց՝ համաձայն չլինելով  գույքահարկի գումարների հետ, սակայն նա իր առարկությունները չկարողացավ հիմնավորել,  ոչ փաստաթղթերով, ոչ  էլ հաշվարկներով:
      Ելնելով վերոգրյալի և ղեկավարվելով՝    ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ,,  Հայաստանի  Հանրապետության օրենքի  53-րդ, 58-րդ,  59-րդ, 60-րդ,  ՀՀ  ,,Հարկային  օրեսգրքի  ,, 398-րդ  հոդվածով.    ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

    1. ,,  Արտաշատի  բժշկակն կենտրոն,,  ՓԲԸ- ից հօգուտ Արտաշատ  համայնքի բյուջեի գանձել  2255974 դրամ,  որպես չկատարված պարտավորությունների գումար և   32055558 դրամ պարտավորությունները   չկատարելու  արդյունքում  հաշվարկված  տույժեր:

     2.Սույն որոշումն  օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց  հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
     3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
     4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
     5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
     6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner