Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Աստղիկ Միրանյանի 03.10.2025 թվականի թիվ Տ-13020 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Աստղիկ Միրանյանին տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 35 հասցեի հարևանությամբ գործող 16 քմ մակերեսով ոչ հիմնական շինությունում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։