Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի՝ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոց 5/4 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը եվ շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին» N 3987-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ 174,64 քմ արտաքին (156,15 քմ ներքին) մակերեսով բնակելի տան օտարման արժեքը կազմում է 1 213 399 (մեկ միլիոն երկու հարյուր տասներեք հազար երեք հարյուր իննսունինը) ՀՀ դրամ (174,64քմ * 6948 դրամ = 1 213 399 ՀՀ դրամ)»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։