Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, ուսումնասիրելով Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 9 տան բնակչուհի Քրիստինա Գագիկի Սարգսյանի 2025 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ Ք-13100 դիմումը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի Բերքանուշ բնակավայրի վարչական ղեկավար Վարդան Ավետիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ Ա-13120 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 10.07.01.54 գործառնական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն հատկացնել Քրիստինա Գագիկի Սարգսյանին՝ ամուսնու՝ Սարգիս Մարտունու Սարգսյանի բուժման համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |