Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի` «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով՝ որոշում եմ․
Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող, համակարգչի միջոցով պատահական ընտրված մրցութային հանձնաժողովը հետևյալ կազմով՝
Գոռ Նազարյան - աշխատակազմի քարտուղար,
Լյովա Ավետյան – համայնքի ղեկավարի խորհրդական,
Նարինե Կարապետյան - Արարատի մարզպետի աշխատակազմի Անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերի կազմակերպիչ,
Նաիրա Հայրապետյան - Արարատի մարզպետի աշխատակազմի Ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ,
Սոֆիա Ոսկանյան - Արտաշատ համայնքի ավագանու անդամ,
Աննա Հարությունյան - «Արտաշատի Հ․Թումանյանի անվան N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ։