Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 262250 /ծածկագիր՝ 03202GYT9JXE/, Ա․Խուդոյանի 24/09/2025 թվականի Ք-12519 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Դվին գյուղում գտնվող, (վկայական 10042025-03-0009) անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Դվին, Շ․Ազնավուրի փողոց, 7 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Խուդոյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։