Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 224
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 173-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մարտի 2021 թվականի N 173-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10Ա ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՖՐՈՒՆԶԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Այվազովսկու փողոցի թիվ 10ա հասցեի սեփականատեր Ֆ.Խաչատրյանը 0,06հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,0686հա: Չեն պահպանվել նշված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ  և ընդառաջելով Ֆ.Խաչատրյանի  26.02.2021թվականի թիվ Խ-327 դիմումին. ո ր ո շ ու մ  ե մ`

  1. Արտաշատ համայնքի Այվազովսկու փողոցի թիվ 10ա հասցեի սեփականատեր՝ Ֆրունզե Սերոբի Խաչատրյանին /ծնվ. 27.08.1968թվականին/ պատկանող 600քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 86քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձի սեփականության իրավունքը:
  2. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների  սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  3. Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի  վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների, պարիսպի /կառուցված`1988, 1989,1998, 1999թվականներին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձի սեփականության իրավունքը:
  4. Արտաշատ համայնքի Այվազովսու փողոցի թիվ 10ա հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նոր հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Այվազովսկու փողոց, թիվ 10/1:
  5. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner