Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2157-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 2157-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ Շ․ԱԶՆԱՎՈՒՐԻ ՓՈՂՈՑ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արարատի մարզի Բյուրավան համայնքի ավագանու 2020 թվականի մայիս 15-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 12 և Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N 224-Ն որոշումները, ուսումնասիրելով Թ․Հովեյանի 28/02/2024 թվականի թիվ Ք-2452 դիմումը՝ որոշում եմ․

1.Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղի, Շ․Ազնավուրի փողոց 1 հասցեում գտնվող 03-026-0002-0001 կադաստրային ծածկագրով 0,1526հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի։

2.Թ․Հովեյանը հողամասի գործառնական նշանակության, փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 182600 /մեկ հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից՝  յուրաքանչուր 1քմ մակերեսով հողմասի համար 100 ՀՀ դրամ /1526քմ x 100դրամ= 152600 ՀՀ դրամ/ և միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:

3.0,1526 հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

4.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ.Պողոսյանին: 

5․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner